12:38  ,  12 օգոստոսի, 2018

ՄՕԿ-ը քննարկում է հոկեյի մրցաշարը Օլիմպիական խաղերից ծրագրից հանելը

Միջազգային օլիմպիական կոմիտեն մտադիր է վերանայել Օլիմպիական խաղերի ծրագրում տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի ձեւաչափը: Այդ մասին հայտնել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելը՝ նշելով, որ կա չորս տարբերակ:

1. Օլիմպիական խաղերն անցկացվում են Հոկեյի ազգային լիգայի խաղացողների մասնակցությամբ, ինչպես եղել է 1998-2014 թվականներին:
2. Անցկացվում է առանց նրանց մասնակցությամբ՝ մինչեւ 1998-ը եւ 2018-ին:

3. Հոկեյի մրցաշարն անցկացվում է ֆուտբոլի մրցաշարի տարբերակով՝ մինչեւ 23 տարեկանների մասնակցությամբ:

4. Հոկեյը դուրս է մնում օլիմպիական ծրագրից:

Հոկեյի ազգային լիգան 2022թ. Պեկինի Օլիմպիական խաղերում իր թիմերի խաղացողների մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չունի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English