10:07  ,  12 օգոստոսի, 2018

Տորոնտո. Նադալի վստահ հաղթանակը Խաչանովի նկատմամբ

Աշխարհի առաջիին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող «Մասթերս-1000» շարքի մրցաշարի եզրափակիչ: Իսպանացի թենիսիստը առավելության է հասել ռուսաստանցի Կարեն Խաչանովի նկատմամբ՝ 7:6, 6:4: Պայքարը տեւել է 1 ժամ 50 րոպե:

Նադալն ու Խաչանովը հանդիպում էին չորրորդ անգամ: Չորս մրցախաղում էլ հաղթել է Նադալը:

Տորոնտոյի մրցաշարի եզրափակիչում Նադալի մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասը, որը կիսաեզրափակիչում պարտության է մատնել հարավաֆրիկացի Կեւին Անդերսոնին՝ 6:7, 6:4, 7:6:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English