23:50  ,  11 օգոստոսի, 2018

Հայաստանի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստները կարիերան կշարունակեն Սլովակիայում

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի խաղացողներ Արմեն Հովհաննիսյանն ու Էրիկ Ազիզյանը «Արարատ-Արմենիայից» տեղափոխվել են «Զեմպլին Միխալովցե» ակումբ, որը հանդես է գալիս Սլովակայի Բարձրագույն լիգայի առաջնությունում, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Զեմպլին Միխալովցեում» հանդես է գալիս նաեւ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի ավագ Հովհաննես Հարությունյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով