18:22  ,  11 օգոստոսի, 2018

«Բավարիան» կձգտի ձեռք բերել Իվան Ռակիտիչին

Մյունխենի «Բավարիան» կձգտի մինչեւ ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակվելը ձեռք բերել «Բարսելոնայի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչին, հաղորդում է Mundo Deportivo-ն:

30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է գերմանական ակումբի խորվաթ գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը: «Բավարիան» կառաջարկի գրավիչ ֆինանսական պայմաններ:

Անցած մրցաշրջանում Ռակիտիչը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 45 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում