13:14  ,  11 օգոստոսի, 2018

Կարեն Խաչանովը՝ հաղթանակի մասին

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է Տորոնտոյում ընթացող «Մասթերս-1000» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում տարած հաղթանակի մասին։ Հիշեցնենք, որ Խաչանովը պայքարից դուրս թողեց հոլանդացի Ռոբին Հասեին։

«Գոհ եմ իմ խաղից, որն առաջին անգամ կարիերայիս ընթացքում ինձ հնարավորություն տվեց հասնել «Մասթերսի» կիսաեզրափակիչ։ Հիմա արդեն մտածում եմ հաջորդ հանդիպման մասին։

Չէր սպասում, որ կհաղթեմ նման հաշվով (6։2, 6։3)։ Կենտրոնական կորտում հանդես գալով սկզբից լարված էի, հետո նաև ժամանակ էր հարկավոր, որ հարմարվեմ մրցակցի տեմպին, որից հետո ավելի լավ տեսք ունեի»,- Խաչանովի խոսքն է փոխանցում АТР-ի պաշտոնական կայքը։

Եզրափակիչի ուղեգրի համար Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, որը քառորդ եզրափակիչում 2 ժամ 19 րոպեում  2:6, 6:4, 6:4 հաշվով հաղթել է խորվաթ Մարին Չիլիչին։

Խաչանով - Նադալ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին։

 

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով