10:48  ,  11 օգոստոսի, 2018

ATP Տորոնտո․ Կիսաեզրափակիչում՝ Խաչանով - Նադալ

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյում ընթացող «Մասթերս 1000» մրցաշարի կիսաեզրափակիչ։ 54 րոպեում Խաչանովը 6։3, 6։1 հաշվով պայքարից դուրս է թողել հոլանդացի Ռոբին Հասեին։

Եզրափակիչի ուղեգրի համար Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, որը քառորդ եզրափակիչում 2 ժամ 19 րոպեում  2:6, 6:4, 6:4 հաշվով հաղթել է խորվաթ Մարին Չիլիչին։

Խաչանով - Նադալ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով