20:11  ,  10 օգոստոսի, 2018

Տալալաևը ցանկանում է հրավիրել «Հայկական Մաքգրեգորին»

Երևանի «Փյունիկի» ռուս գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը Матч ТВ-ի եթերում ասել է, որ ցանկանում է հրավիրել Լյուքսեմբուրգի «Պրոգրեսի» հայ հարձակվող Ալեքսանդր Կարապետյանին։

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Պրոգրեսը» Ռուսաստանում 1։2 հաշվով պարտվել է «Ուֆային»։ Հյուրերի կազմում աչքի է ընկել 30-ամյա հայ հարձակվողը։

«Ես հետաքրքրված եմ «Ուֆա» - «Պրոգրես» խաղով։ Լյուքսեմբուրգի թիմում խաղում է Ալեքսանդր Կարապետյանը, որն ունի հայկական քաղաքացիություն։ Դժվար է այդքան բարձրահասակ հայ ֆուտբոլիստի գտնելը։ Հնարավոր է, որ նա ուժեղացնի «Փյունիկը»»,- նշել է Տալալաևը։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներին Կարապետյանը տեղեկացրել էր, որ մորուքի հետ կապված իրեն հաճախ նմանեցնում են UFC-ի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքրեգորին և անվանում են «Հայկական Մաքգրեգոր»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով