19:10  ,  10 օգոստոսի, 2018

«Բարսելոնայի» նոր ավագը

Անդրես Ինյեստայի հեռանալուց հետո «Բարսելոնան» նշանակել է նոր ավագին։ Նոր մրցաշրջանում կատալոնական ակումբի ավագը կլինի թիմի առաջատար, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, հաղորդում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։

Պահեստային ավագներն են Սերխիո Բուսկետսը, Ժերար Պիկեն եւ Սերխի Ռոբերտոն։ Բոլորն էլ «Բարսելոնայի» ակադեմիայի սաներ են։

Հիշեցնենք, որ 34–ամյա Ինյեստան տեղափոխվել է ճապոնական «Վիսել Կոբեն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով