18:12  ,  10 օգոստոսի, 2018

«Ռեալի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ռեալ Սոսյեդադ»

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Թեո Էրնանդեսը նոր մրցաշրջանը կանցկացնի իսպանական «Ռեալ Սոսյեդադում», հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։

20–ամյա ֆուտբոլիստը մեկ մրցաշրջան կանցկացնի վարձակալությամբ։ Էրնանդեսն արդեն բուժզննում է անցել «Ռեալ Սոսյեդադում»։

Անցած մրցաշրջանում Էրնանդեսը «Ռեալում» մասնակցել է 23 հանդիպման, կատարել է 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով