16:12  ,  10 օգոստոսի, 2018

Չորլուկան ավարտեց կարիերան Խորվաթիայի հավաքականում

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Վեդրան Չորլուկան որոշել է ավարտել կարիերան Խորվաթիայի ազգային հավաքականում։ 32–ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։

«Երբ 2002 թվականին 16 տարեկանում առաջին անգամ խաղացի ազգային թիմում, դեռ երեխա էի։ Նույնիսկ չէի երազում, որ հավաքականում խաղս կդառնա ֆուտբոլային կարիերայիս եւ կյանքիս մի մասը։ 145 խաղից հետո եկել է բոլորին շնորհակալություն հայտնելու եւ հրաժեշտ տալու ժամանակը։

Մեծ պատիվ էր խաղալ լավագույն հավաքականների դեմ։ Առանձնահատուկ փորձ էր Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությունը։ Այդ մրցաշարն ինձ տվեց հույզեր, որոնց մասին նույնիսկ չէի երազել։ Միշտ կմնամ մեր ազգային թիմի մեծ երկրպագուն։ Խորվաթիան առավել է ամեն ինչից»,– ասվում է Խորվաթիայի ֆուտբոլային միության կայքում Չորլուկայի հրապարակած հայտարարությունում։

Հիշեցնենք, որ 2018թ. աշխարհի առաջնությունում Չորլուկան Խորվաթիայի թիմի հետ հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում