14:16  ,  10 օգոստոսի, 2018

«Բարսելոնան» կձգտի մինչեւ օգոստոսի 31-ը կատարել Պոգբայի տրանսֆերը

«Բարսելոնան» կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի մինչեւ օգոստոսի 31-ը իրականացնի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից», հաղորդում է Mundo Deportivo-ն:

Պոգբան ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», քանի որ լարված հարաբերություններ ունի թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան այժմ բանակցում է կողմերի հետ:

Խնդիրը Պոգբայի բարձր տրանսֆերային գինն է: «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել էր նրան փոխանակել կատալոնական ակումբի խաղացողներ Իերի Մինայի եւ Անդրե Գոմեշի հետ հավելավճարով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում