12:48  ,  10 օգոստոսի, 2018

Մոուրինյո. Սուտ է, թե ես վատ հարաբերություններ ունեմ խաղացողների հետ

Սուտ է, թե ես վատ հարաբերություններ ունեմ մեր թիմի խաղացողների հետ, ասել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ մեկնաբանելով բրիտանական մամուլի բազմաթիվ հրապարակումներն այդ թեմայով:

«Հազար անգամ կրկնած սուտը չի դառնում ճշմարտություն: Ես գոհ եմ իմ տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներից եւ հավանում եմ նրանց հետ աշխատանքը: Ես հաճույք ստացա անցած մրցաշրջանում մեր մրցելույթներից: Մենք հրաշալի պայքարեցինք եւ նախորդ հինգ տարում գրանցեցինք ակումբի լավագույն տեղը Պրեմյեր լիգայում:

Անհամբեր սպասում եմ նոր մրցաշրջանի մեկնարկին: Առայժմ անիմաստ է խոսել ֆավորիտների մասին: Նոյեմբեր-դեկտեմբերին կարելի է խոսել այդ թեմայով: Իսկ առայժմ պետք է ընդամենը ֆուտբոլ խաղալ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Մանչեսթեր Յունայթեդն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նորեկ չունեցավ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում