10:52  ,  10 օգոստոսի, 2018

ԵԼ-ի խաղի ժամանակ տրիբունայից նետած բաժակով կոտրել են եզրային մրցավարի գլուխը

Ավստրիական «Շտուրմի» եւ Կիպրոսի ԱԵԿ-ի մասնակցությամբ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպման ժամանակ ավստրիացի երկրպագուներից մեկը տրիբունայից նետած բաժակով կոտրել է եզրային մրցավար Ֆրեդերիկ Կլիվերի գլուխը:

Միջադեպը տեղի է ունեցել 78-րդ րոպեին: Հանդիպումն ընդհատվել է եւ վերսկսվել է 40 րոպե անց: Մրցավարը չի կարողացել շարունակել աշխատանքը, նրան փոխարինել է չորրորդ մրցավարը: Ոստիկանները կարողացել են տեսագրությունների միջոցով բացահայտել գարեջրի բաժակ նետած ֆանատին:

2:0 հաշվով հաղթել է ԱԵԿ-ը: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 16-ին Լարնակայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում