09:51  ,  10 օգոստոսի, 2018

«Լիվերպուլի» հարձակվողը տեղափոխվեց «Սաութհեմփթոն»  

«Լիվերպուլի» հարձակվող Դանի Ինգսը կարիերան կշարունակի «Սաութհեմփթոնում», հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

Անգլիացի հարձակվողը մեկ տարի կխաղա վարձակալությամբ, որի ավարտից հետո «Սաութհեմփթոնը» պարտավորվել է 22 միլիոն եվրոյով գնել Ինգսի տրանսֆերը:

Ինգսը «Բարնլիից» «Լիվերպուլ» էր տեղափոխվել 2015–ին: Նա անցկացրած 25 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ: Ֆուտբոլիստին լիվեևպուլյան կարիերայում շատ խանգարեցին վնասվածքները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում