09:43  ,  10 օգոստոսի, 2018

Զլատկո Դալիչը կշարունակի գլխավորել Խորվաթիայի հավաքականը

Զլատկո Դալիչը կշարունակի զբաղեցնել Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը: Որոշումն ընդունվել է Խորվաթիայի ֆուտբոլային միության նախագահ Դավոր Շուքերի հետ հանդիպումից հետո, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

51-ամյա մասնագետը նոր պայմանագիրը կկնքի հաջորդ շաբաթ:

«Կարեւոր էր հանդիպումը Շուքերի հետ: Ես շնորհակալ եմ նրան ինձ հասկանալու համար: Մենք լուծեցինք բոլոր խնդիրները: Անհամբեր սպասում եմ նոր մարտահրավերների»,- ասել է Դալիչը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությունում Խորվաթիան դարձավ փոխչեմպիոն՝ եզրափակիչում պարտվելով Ֆրանսիայի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում