00:40  ,  10 օգոստոսի, 2018

Պաշտոնական․ Խորվաթ հարձակվողը տեղափոխվեց «Աթլետիկո»

Իտալական «Միլանի» խորվաթ հարձակվող Նիկոլա Կալինիչը կարիերան կշարունակի Մադրիդի «Աթլետիկոյում», հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

30-ամյա ֆուտբոլիստը կնքել է 3 տարվա պայմանագիր։ Ըստ Sky Sport Italia-ի՝ տրանսֆերի համար մադրիդյան ակումբը վճարելու է 15 միլիոն եվրո։

Կալինիչը «Միլանում» էր հանդես գալիս 2017 թվականից։ Մինչ այդ նա խաղացել է նաև «Ֆիորենտինայում», «Դնեպրում», «Բլեքբերնում» և «Հայդուկում»։

Իտալիայի նախորդ առաջնության 31 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում