23:54  ,  9 օգոստոսի, 2018

Ջրացատկի Եվրոպայի առաջնություն․ Հայ մարզիկները գրավել են երրորդ տեղը  

Էդինբուրգում ընթացող ջրացատկի Եվրոպայի առաջնությունում 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում Վլադիմիր Հարությունյան֊Լև Սարգսյան զույգը զբաղեցրել է երրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան ներկայացնող զույգերին։

Լավագույն հնգյակում են նաև Գերմանիան և Բելառուսը։

2017-ին Բուդապեշտում տեղի ունեցած աշխարհի առաջնության նույն մրցաձևում Հայաստանը ներկայացնող զույգը գրավել էր 9-րդ տեղը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում