20:07  ,  9 օգոստոսի, 2018

Եվրոպայի լիգա․ Ալեքսանդր Կարապետյանը՝ գոլի հեղինակ

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Լյուքսեմբուրգի  «Պրոգրես Նիդեկորնը» արտագնա խաղում 1։2 հաշվով պարտվել է ռուսական «Ուֆային»։ Հյուրերի կազմում 80-րդ րոպեին հաշիվը կրճատել է հայ հարձակվող, 30-ամյա Ալեքսանդր Կարապետյանը։

Կարապետյանը խաղացել է առանց փոխարինման։

«Ուֆայի» մեկնարկային կազմում է եղել և առանց փոխարինման է խաղացել Դենիս Թումասյանը։

Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 16-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով