18:02  ,  9 օգոստոսի, 2018

Եվրոպայի լիգա. Անցած մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպայի լիգայի անցած մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների եզրափակիչ եռյակը:

Լավագույնի կոչմանը հավակնում են Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, նրա ակումբակից Դիեգո Գոդինը եւ «Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայետը:

Գրիզմանը Եվրոպայի լիգայի անցած մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման, խփել է 6 գոլ, այդ թվում դուբլ՝ եզրափակիչում: Գոդինը եւս մասնակցել է 8 հանդիպման: Պայետը 14 խաղում խփել է 3 գոլ, կատարել է 7 գոլային փոխանցում:

Դափնեկիրը հայտնի կդառնա օգոստոսի 31-ին կայանալիք Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վիճակահանության արարողության ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով