16:27  ,  9 օգոստոսի, 2018

«Ռեալը» ներկայացրեց Տիբո Կուրտուային

Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է թիմի նոր դարպասապահ Տիբո Կուրտուային, որն օգոստոսի 8-ին բուժզննում է անցել եւ պայմանագիր է կնքել Արքայական ակումբի հետ: Լոնդոնի «Չելսիից» տեղափոխված Տիբո Կորտուայի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024 թվականը:

2018թ. աշխարհի առաջնությունում Բելգիայի թիմի հետ բրոնզե մեդալակիր դարձած Կուրտուան ճանաչվել էր մրցաշարի լավագույն դարպասապահ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում