14:56  ,  9 օգոստոսի, 2018

ԱԱ-2018-ի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Մելբուրն Սիթիից» գնել է Ավստրալիայի հավաքականի կիսապաշտպան Դենիել Արզանիին:

19-ամյա ֆուտբոլիստը ժամանել է Մանչեսթեր եւ կկնքի պայմանագիր: Սպասվում է, որ նա նոր մրցաշրջանում վարձակալությամբ կխաղա այլ ակումբում:

Անցած մրցաշրջանում Արզանին «Մելբուրն Սիթիի» կազմում մասնակցել է 18 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

Արզանին 2018թ. աշխարհի առաջնության ամենաերիտասարդ խաղացողն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում