13:13  ,  9 օգոստոսի, 2018

Դանիայի առաջնություն. Էդգար Բաբայանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Հայաստանի հավաքականի եւ «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանն ընդգրկվել է Դանիայի Սուպերլիգայի առաջնության չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականում superliga.dk-ի վարկածով:

Չորրորդ տուրում «Հոբրոն» 2:2 հաշվով էր ավարտել «Հորսենսի» դեմ արտագնա հանդիպումը:

Հյուրերի կազմում 49-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել էր Էդգար Բաբայանը, որն անվրեպ էր իրացրել 11 մետրանոց հարվածը: 70-րդ րոպեին 22-ամյա ֆուտբոլիստը դարձել էր նաեւ գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Էդգար Բաբայանն այդ խաղից հետո նշել էր իր գերազանց մարզավիճակի եւ Հայաստանի հավաքականին օգնելու մեծ ցանկության մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում