12:15  ,  9 օգոստոսի, 2018

ԵԼ. «Ալաշկերտ» - «Կլուժ». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Երեւանի «Ալաշկերտը» օգոստոսի 9-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի ռումինական «Կլուժին»:

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում հյուրերին: «Կլուժի» հաղթանակի գործակիցը 1.50 է, «Ալաշկերտինը»՝ 6.50, ոչ ոքին՝ 3.70:

Խաղը կսպասարկի ուկրաինացի մրցավարական խումը: Գլխավոր մրցավար է նշանակվել Սերգեյ Բոյկոն, որին եզրերում կօգնեն Վիկտոր Մատիաշն ու Ալեքսանդր Վոյտյուկը:

«Ալաշկերտ» - «Կլուժ» հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով