09:12  ,  9 օգոստոսի, 2018

ATP Տորոնտո․ Խաչանովը շարունակում է պայքարը  

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյում ընթացող թենիսի «Մաստերս 1000» մրցաշարի երրորդ շրջան։ Երկրորդ շրջանում 1 ժամ 32 րոպեում պայքարից դուրս է թողել իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստին։ Գրանցվել է 6:4, 7:6 (7:3) հաշիվը։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Խաչանովը կհանդիպի Ջոն Իսներին (ԱՄՆ), որը հաղթել է Պյեր Յուգ Էրբերին (Ֆրանսիա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով