00:25  ,  9 օգոստոսի, 2018

«Ռեալն» ավելի բարձր աշխատավարձ կառաջարկի Մոդրիչին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ամեն գնով թիմում պահել կիսապաշտպան Լուկա Մոդրիչին։ Արքայական ակումբը պատրաստ է բարձրացնել 32-ամյա խորվաթի աշխատավարձը, հայտնում է marca-ն։ Այժմ Մոդրիչը տարեկան վաստակում է 8 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Մոդրիչին ցանկանում է հրավիրել Միլանի «Ինտերը»։ Աշխարհի փոխչեմպիոնի հրաժարագինը կազմում է 750 միլիոն եվրո։

«Ինտերում» խաղում են խորվաթ կիսապաշտպանի հայրենակիցներ Իվան Պերիշիչը, Մարցելո Բրոզովիչը եւ Շիմե Վրսալկոն:

Մոդրիչը 2012 թվականից է հանդես գալիս Արքայական ակումբում, որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը: Նախորդ մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 2 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Ռուսաստանում այս ամռանն անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Մոդրիչը Խորվաթիայի հավաքականին օգնել էր դառնալ փոխչեմպիոն՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English