Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը Արքայական ակումբի հետ կնքելու է 6 տարվա պայմանագիր։ Բուժզննում անցնելուց հետո Կուրտուան պաշտոնապես կդառնա «Ռեալի» ֆուտբոլիստ։
Գործարքում ներառվել է մադրիդյան ակումբի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը։ Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը վարձակալությամբ խաղալու է «Չելսիում»։
Անգլիական ակումբը չէր ցանկանում վաճառել Կուրտուային մինչեւ չգտներ հավասարազոր փոխարինող։ Բիլբաոյի «Աթլետիկից» 80 միլիոն եվրոյով 23–ամյա իսպանացի Կեպա Արիսաբալագային գնելուց հետո անգլիական ակումբը բաժանվեց Կուրտուայից։
Անցած մրցաշրջանում Կուրտուան «Չելսիում» անցկացրել է 46 հանդիպում եւ բաց է թողել 47 գոլ։
Comunicado Oficial: Thibaut Courtois
— Real Madrid C.F. (@realmadrid) 8 августа 2018 г.
https://t.co/7cQYYFqE5y#RealMadrid pic.twitter.com/qAv2snciiX
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում