23:46  ,  8 օգոստոսի, 2018

Դուգլաս Կոստա․ Ռոնալդուն կկարողանա «Յուվենտուսին» նոր մակարդակի բարձրացնել

«Յուվենտուսի» հարձակվող Դուգլաս Կոստան հայտարարել է, որ թուրինյան ակումբի նորեկ, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն կկարողանա իտալական ակումբին բարձրացնել նոր մակարդակի։ 33-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 10-ին 5 տարվա պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ։

«Ռոնալդուն կկարողանա «Յուվենտուսին» նոր մակարդակի բարձրացնել։ Նա իրոք կարևոր խաղացող է։ «Յուվենտուսն» էլ իր հերթին կօգնի նրան առաջխաղացում գրանցել»,- Կոստայի խոսքն է փոխանցում ItalianFootballTV-ը։

Օգոստոսի 18-ին կայանալիք Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Յուվենտուսը» կհյուրընկալվի «Կյեւոյին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում