Աշխարհի նախկին առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը շարունակում է պայքարը Տորոնտոյում ընթացող «Մասթերս 1000» մրցաշարում։ Երկրորդ շրջանում Ջոկովիչը 1 ժամ 24 րոպեում 6։3, 6։4 հաշվով հաղթել է կանադացի Պետեր Պոլանսկուն։
Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Ջոկովիչը կմրցի Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) զույգի հաղթողի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում