20:48  ,  8 օգոստոսի, 2018

Վիտսելը «Բորուսիա» տեղափոխվելուց առաջ մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին»  

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Ակսել Վիտսելի գործակալ Պոլ Ստեֆանին ներկայացրել է վերջերս կայացած տեղափոխության որոշ մանրամասներ։

«Վիտսելով հետաքրքրվում էին նաև այլ ակումբներ, որոնց շարքում էին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նապոլին»։ Բայց ես ասացի Ակսելին․ «Դորտմունդում դու կլինես համար մեկը, իսկ Մանչեսթերում և Նապոլիում՝ լավագույններից մեկը»։ Ես տեղյակ եմ, որ Մոուրինյոն ցանկանում էր հրավիրել Վիտսելին»,- գործակալի խոսքն է փոխանցում HLN-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բորուսիան» չինական «Տյանցզին Ցյունանցզյանին» վճարել է բելգիացու հրաժարագինը։ Վիտսելը դորտմունդյան ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով