20:11  ,  8 օգոստոսի, 2018

Դել Պոտրո․ 3 տարի առաջ մտածում էի կարիերան ավարտելու մասին

Աշխարհի չորրորդ ռակետ, արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն պատմել է անցյալում ունեցած խնդիրների, ինչպես նաև ընթացիկ մրցաշրջանի մասին։

«3 տարի առաջ մտածում էի կարիերաս ավարտելու մասին։ Մի քանի ամիս խորը դեպրեսիայի մեջ էին, քանի որ չէր կարողանում լուծել դաստակիս հետ կապված խնդիրները։ Չեք պատկերացնի, թե որքան ուրախ եմ, որ վերադարձել եմ լավագույն հնգյակ։ Անցկացնում եմ կարիերայիս լավագույն մրցաշրջաններից մեկը։ Չէի կարող պատկերացնել, որ նման բան հնարավոր կլինի վնասվածքից հետո։ Այժմ ցանկանում եմ օգտվել կյանքիս երկրորդ հնարավորությունից»,- արգենտինացու խոսքն է փոխանցում ATP-ի պաշտոնական կայքը։

Դել Պոտրոն մասնակցելու է Rogers Cup-ին (Տորոնտոյում)։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում