19:20  ,  8 օգոստոսի, 2018

Նիկո Կովաչ․ Բնական է, որ բաց չենք թողնելու Լևանդովսկուն  

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը բացառել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հեռանալը։

«Ես անձամբ խոսել եմ Ռոբերտի հետ։ Նա գիտի, թե ինչ եմ մտածում իր հարցով։ Ակումբում բոլորը գիտեն, թե ինչ որակների է նա տիրապետում։ Լևանդովսկին միանշանակ աշխարհի 3 լավագույն հարձակվողների շարքում է։ Բնական է, որ բաց չենք թողնելու նրան։ Ռոբերտը գիտի այդ մասին և համաձայն է, ինչը միանշանակ ուրախալի է»,- խորվաթ մասնագետի խոսքն է փոխանցում Goal.com-ը։

Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», Լեհաստանի հավաքականի հարձակվողին ցանկանում են հրավիրել նաև մի քանի անգլիական ակումբներ։

29-ամյա հարձակվողը Գերմանիայի նախորդ առաջնության 30 խաղում դարձել է 29 գոլի հեղինակ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում