18:45  ,  8 օգոստոսի, 2018

«Չելսիի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Միլան»  

Իտալական «Միլանը» մոտ է Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Տեմուե Բակայոկոյին վարձակալելուն, հայտնում է Sky Sport Italia-ը։

Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբը վարձակալության ավարտից հետո կկարողանա գնել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։ Գործարքը գնահատվում է մոտ 35 միլիոն եվրո։

«Մոնակոյի» նախկին կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի նախորդ առաջնության 29 խաղում դարձել է 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով