18:11  ,  8 օգոստոսի, 2018

«Ռեալի» խաղացողը բուժզննում կանցնի «Չելսիում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչն օգոստոսի 8–ին բուժզննում կանցնի Լոնդոնի «Չելսիում», հաղորդում է skysports–ը։ Դրանից հետո աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ։ Կովաչիչը վարձակալությամբ կտեղափոխվի «Չելսի»՝ լինելով բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի տրանսֆերի գործարքի մի մասը։

Տիբո Կուրտուան արդեն մեկնել է Մադրիդ եւ սպասվում է, որ օգոստոսի 9–ին 6 տարվա պայմանագիր կկնքի Արքայական ակումբի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում