16:11  ,  8 օգոստոսի, 2018

«Բարսելոնայի» նոր խաղացողը

«Բարսելոնան» պայմանագիր է կնքել ֆուտբոլի Սենեգալի ազգային հավաքականի պաշտպան Մուսա Վագեի հետ։ Հինգ տարվա պայմանագրով 19–ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը սահմանվել է 100 միլիոն եվրո, հաղորդում է sport.es–ը։

Մուսա Վագեն կմիանա կատալոնական ակումբի երկրորդ թիմին, սակայն անհրաժեշտության դեպքում հանդես կգա նաեւ գլխավոր թիմում։

Վագեն հանդես է եկել Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությանը, դարձել է մեկ գոլի հեղինակ։ Նրա նախորդ ակումբը բելգիական «Էյպենն» էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում