15:55  ,  8 օգոստոսի, 2018

Տիբո Կուրտուան կմիանա «Ռեալին»

Լոնդոնի «Չելսիի» եւ Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան օգոստոսի 9–ին կժամանի Մադրիդ եւ պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ, հաղորդում է Sky Sport–ը։

Անգլիական ակումբը չէր ցանկանում վաճառել Կուրտուային մինչեւ չգտներ հավասարազոր փոխարինող։ Բիլբաոյի «Աթլետիկից» 80 միլիոն եվրոյով 23–ամյա իսպանացի Կեպա Արիսաբալագային գնելուց հետո անգլիական ակումբը պատրաստ է վաճառել Կուրտուային ոչ պակաս, քան 80 միլիոնով։ Սակայն Արքայական  ակումբը մտադիր է գործարքում ներառել նաեւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մատեո Կովաչիչի տեղափոխությունը «Չելսի»։

Անցած մրցաշրջանում Կուրտուան «Չելսիում» անցկացրել է 46 հանդիպում եւ բաց է թողել 47 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում