23:14  ,  7 օգոստոսի, 2018

Անդրեյ Տալալաև․ Ափսոսում եմ, որ բաց թողեցինք մեր գոլային պահերը

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը խոսել է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում տեղի ունեցած «Մաքաբիի » դեմ խաղի մասին։ Հիշեցնենք, որ «Հանրապետական» ստադիոնում գրանցվեց 0։0 հաշիվը։

«Պետք է սպասել մի փոքր։ Եթե կարծում եք, որ պետք է միանգամից հաղթենք եվրագավաթների խմբային փուլերին մասնակցած թիմերի, ապա սխալ պատկերացում ունեք։ Ես այդքան էլ գոհ չեմ փոխարինման մտած ֆուտբոլիստներից, քանի որ այլ բան էի ուզում։ Կան լավատեսներ և վատատեսներ։ Ես լավ տեղեկացված իրատես եմ։ Ես չեմ ափսոսում, որ բաց թողեցինք Բալդեին։ Իմ կարծիքով նա արագ և մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստ է։ Նա ձախ պաշտպան է, բայց նրա զարգացմանը սպասելով մեր մազերը կարող է սպիտակել։ Կարող ենք նաև նրան առջևի գծում օգտագործել, բայց առջևի գծում նույնպես մեծ մրցակցություն կա։ Ես ափսոսում եմ միայն, որ բաց թողեցինք մեր գոլային պահերը, որոնք շատ էին։

Ես, եթե անկեղծ շատ եմ ուզում մասնակցել Հայաստանի առաջնությանը։ Թողեք գոնե օգոստոսի 12-ին խաղանք։ Ես շատ եմ ցանկանում ծանոթանալ այդ առաջնությանը։ Կազմում 5 ֆուտբոլիստ կփոխենք, որպեսզի հիմնական կազմի ֆուտբոլիստները հանգստանան։ Մանուչարյանը և Կառլենը վերականգնվել են և վերադարձել է Էրիկ Վարդանյանը։ Եթե նրանք խաղան, ապա հեշտ կլինի։

Ավագ է դառնում այն ֆուտբոլիստը, ով ինձ ավելի է դուր գալիս։ Սա, իհարկե կատակ է։ Ավագ է լինում այն մարդը, ով խաղադաշտում օգնում է մեզ։ Հովսեփյանին ավագի թևկապ պետք չէ թիմին առաջ տանելու համար։ Ավագ է լինում այն ֆուտբոլիստը ով հասկանում է մարզչի հրահանգները և թիմին առաջ է տանում։

Ես եղել եմ Իսրայելում և նույնիսկ պարտվել եմ այնտեղ։ Ես գոհ չեմ հաշվից։ Պետք էր գոնե 1 գոլ խփել։

Մենք ցանկանում ենք ակտիվ խաղալ։ Մենք ԵԼ-ի 5 խաղ ենք խաղացել անընդմեջ։ Մեր ֆուտբոլիստները դեռ բուժվում են և վերականգնվում»,- հետխաղյա մամուլի ասուլիսում ասել է ռուս մասնագետը։

«Մաքաբիի» արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը որակավորման վերջին փուլում կհանդիպի նորվեգական «Սարպսբորգի» եւ խորվաթական «Ռիեկայի» դիմակայության հաղթողի հետ:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հաղթել էր մակեդոնական «Վարդարին», իսկ երկրորդ փուլում հաղթահարեց ղազախական «Տոբոլի» արգելքը: «Մաքաբին» նախորդ 2 փուլերում պայքարից դուրս է թողել հունգարական «Ֆերենցվարոշին» (1:1, 1:0) ու սերբական «Ռադնիչկիին» (2:0, 2:2):

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս