20:46  ,  7 օգոստոսի, 2018

ԵԼ. «Փյունիկ» - «Մաքաբի». Առաջին խաղակեսից հետո (NEWS.am Sport Live)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Երեւանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալել է Իսրայելի «Մաքաբիին» (Թել Ավիվ): 

Առաջին խաղակեսում դարպասի գրավում չի գրանցվել՝ 0:0:

Ընդմիջում է:

«Փյունիկի» մեկնարկային կազմը Անդրիյա Դրագոևիչ, Մաքսիմ Ժեստոկով, Դիդյեր Կադիո, Վյաչեսլավ Դմիտրիև, Սերոբ Գրիգորյան, Մաքսիմ Տրուսևիչ, Դենիս Վոյնով, Ալիկ Առաքելյան, Վահագն Հայրապետյան, Ռումյան Հովսեփյան, Մոհամեդ Կոնատե։

Գլխավոր մարզիչ՝ Անդրեյ Տալալաև։

Հանդիպումը սպասարկում է հոլանդացի մրցավար Պոլ վան Բոկելը, որին օգնում են Դեյվ Գուսենսն ու Զուստ վան Զույլենը: 

Հիշեցնենք, որ «Մաքաբիի» արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը որակավորման վերջին փուլում կհանդիպի նորվեգական «Սարպսբորգի» եւ խորվաթական «Ռիեկայի» դիմակայության հաղթողի հետ:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հաղթել էր մակեդոնական «Վարդարին», իսկ երկրորդ փուլում հաղթահարեց ղազախական «Տոբոլի» արգելքը: «Մաքաբին» նախորդ 2 փուլերում պայքարից դուրս է թողել հունգարական «Ֆերենցվարոշին» (1:1, 1:0) ու սերբական «Ռադնիչկիին» (2:0, 2:2):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով