18:49  ,  7 օգոստոսի, 2018

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանի արդյունքները՝ Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ուժեղագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը մասնակցել է Գլազգոյում անցկացված հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի առաջնությանը:

Սկրեչ մրցաձևում նա գրավել է 19-րդ տեղը,  40 կմ խմբակային վազքում զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ  օմնիում մրցաձևում գրավել է 20-րդ տեղը:

Էդգար Ստեփանյանը կմասնակցի նաեւ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Հիշեցնենք, որ Ստեփանյանը այս տարի տեղափոխվել է ԱՄՆ եւ ներկայացնում է ամերիկյան Velo Pasadena Racing team ակումբը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում