15:39  ,  7 օգոստոսի, 2018

Ջո Հարթը հեռացավ «Մանչեսթեր Սիթիից»

Ջո Հարթը հեռացավ «Մանչեսթեր Սիթիից»։ Անգլիացի դարպասապահը երկու տարվա պայմանագիր է կնքել «Բարնլիի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Հիմնական կազմում 31–ամյա Հարթի մրցակիցը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Անդերս Լինդեգորը։ Հարթի տրանսֆերի արժեքը 5.5 միլիոն եվրո է։

Նախորդ երկու մրցաշրջաններում դարպասապահը վարձակալությամբ հանդես էր եկել իտալական «Տորինոյում» եւ անգլիական «Վեստ Հեմում»։ Հարթը «Բարնլիում» հանդես կգա 20 համարի խաղաշապիկով։

Եվրոպայի լիգայի երրորդ որակավորման փուլում «Բարնլիի» մրցակիցը կլինի թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրը»։ Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջին տուրում «Բարնլին» օգոստոսի 12–ին կհյուրընկալվի «Սաութհեմփթոնին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English