11:14  ,  7 օգոստոսի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել «Տոտենհեմի» խաղացողի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Բելգիայի հավաքականի պաշտպան Տոբի Ալդերվեյրելդի հետ, հաղորդում է Goal.com-ը:

«Տոտենհեմը» եւս կողմ է նրա տրանսֆերին, քանի որ Ալդերվեյրելդը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ եւ ցանկանում է արդեն այս ամռանը փոխել ակումբը:

Սպասվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի 60 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ալդերվեյրելդը Բելգիայի հավաքականի կազմում դարձավ 2018թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում