10:45  ,  7 օգոստոսի, 2018

Մայքլ Ջորդանը Լեբրոն Ջեյմսին աջակցել է Դոնալդ Թրամփի պատասխանից հետո

Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանն աջակցել է «Լոս Անջելես Լեյքերսի» նորեկ Լեբրոն Ջեյմսին, որը վերջերս քննադատել էր Դոնալդ Թրամփին՝ նշելով, որ ԱՄՆ-ի նախագահը սպորտն օգտագործում է մարդկանց տարանջատելու համար: Դոնալդ Թրամփն իր հերթին պատասխանել էր ամերիկացի բասկետբոլիստին՝ նշելով, որ ինքը նախընտրում եմ Մայքլ Ջորդանին:

«Ես աջակցում եմ Լեբրոն Ջեյմսին: Նա անհավանական աշխատանք է կատարում իր հանրության համար»,- Ջորդանի խոսքը մեջբերում է The Score-ը:

Հիշեցնենք, որ Լեբրոն Ջեյմսն այս ամռանը «Քլիվլենդից» է տեղափոխվել «Լոս Անջելես Լեյքերս», որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English