14:08  ,  6 օգոստոսի, 2018

Մարաշլյանի գոլը MLS-ում, Էդգար Բաբայանի գոլն ու գոլային փոխանցումը Դանիայում

Ֆուտբոլի Դանիայի առաջնության չորրորդ տուրում «Հոբրոն» 2:2 հաշվով է ավարտել «Հորսենսի» դեմ արտագնա հանդիպումը:

Հյուրերի կազմում 49-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը, որն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը: 70-րդ րոպեին 22-ամյա ֆուտբոլիստը դարձել է նաեւ գոլային փոխանցման հեղինակ եւ հանդես եկել առանց փոխարինման:

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելեսը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է «Նյու Յորք Ռեդ Բուլզին»: Լոսանջելեսցիների գոլը 53-րդ րոպեին Կարլոս Վելայի փոխանցումից հետո խփել է ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը: Դա 20-ամյա Մարաշլյանի 7-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում: Նա անցկացրել է ամբողջ հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում