09:10  ,  6 օգոստոսի, 2018

Գեղեցիկ գոլ՝ Դավիդ Յուրչենկոյի պաշտպանած դարպասին

Գրոզնիի «Ախմատի» ռուս կիսապաշտպան Օլեգ Իվանովը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Կրասնոյարսկի «Ենիսեյի» դեմ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրի խաղում:

Գրոզնիում կայացած հանդիպման 60-րդ րոպեին Իվանովը տպավորիչ հարվածով գրավել է Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիդ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը՝ խփելով միակ գոլը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Ենիսեյի» մեկնարկային կազմում հանդես էր եկել 60 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում