00:45  ,  6 օգոստոսի, 2018

Արայիկ Բաղդադյան. Այսպիսի հաջողություն չեմ հիշում մեր ըմբշամարտի պատմության մեջ

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն անդրադարձել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

«Անկեղծ ասած, ես այսպիսի հաջողություն չեմ հիշում մեր ըմբշամարտի պատմության մեջ։ Այս հաջողությունը առաջին հերթին մարզիկներնն է, հետո՝ անձնական մարզիչներինը, հավաքականի մարզիչներինը։ Այս հաղթանակները կերտել օգնել են եւ՛ ֆեդերացիան, եւ՛ Սպորտի նախարարությունը, եւ՛ Օլիմպիական կոմիտեն։ Տղաները շատ լավ գոտեմարտեր անցկացրին։ Հասուն գոտեմարտեր էին։ Մեր մեդալակիրները բոլորն ի վիճակի են աշխարհի առաջնությունից մեդալներ բերել, գույնը ասել չեմ կարող, բայց բոլորն էլ շատ լավ որակներ ունեն։ Շնորհավորում եմ բոլորիս այս հաջողության համար»,- ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճել էր 3 ոսկե եւ 2 բրոնզե մեդալ, իսկ հունահռոմեական ըմբշամարտի թիմը հայրենիք էր վերադարձել 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալով: 2 թիմերն էլ երրորդ տեղն էին գրավել թիմային պայքարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում