00:27  ,  6 օգոստոսի, 2018

«Ենիսեյը» պարտվեց Արթուր Սարկիսովի ու Դավիդ Յուրչենկոյի հետ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում Պրեմյեր լիգայի նորեկ Կրասնոյարսկի «Ենիսեյը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց Գրոզնիի «Ախմատին»:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը հյուրերի մեկնարկային կազմում հանդես եկավ 60 րոպե: «Ենիսեյի» դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիդ Յուրչենկոն:

Հիշեցնենք, որ առաջին տուրում «Ենիսեյը» 0:2 հաշվով տնային պարտություն էր կրել Սանկտ Պետերբուրգի «Զենիթից»: 

Ռուսաստանի առաջնություն, երկրորդ տուր

«Ախմատ» - «Ենիսեյ»՝ 1:0

Օլեգ Իվանով, 60

Հեռացում՝ Շամիլ Գասանով, 45 (Ենիսեյ»)

ԲԿՄԱ - «Ռոստով»՝ 0:1

Սերգեյ Պարշիվլյուկ, 7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում