23:28  +04,  5 օգոստոսի, 2018

18-ամյա ռուս լողորդը սահմանել է աշխարհի ռեկորդ

Ռուսաստանցի Կլիմենտ Կոլեսնիկովը Գլազգոյում անցկացվող լողի Եվրոպայի առաջնության թիկնալողի 50 մետրում հաղթել է աշխարհի ռեկորդով: 18-ամյա մարզիկը գրանցել է 24,00 վայրկյան արդյունք:

Մինչեւ այս, թիկնալողի տղամարդկանց 50 մետրի աշխարհի ռեկորդը պատկանում էր բրիտանացի Լիամ Տենկոկին, որը 9 տարի առաջ գրանցել էր 24,04 վայրկյան:

Եվրոպայի առաջնության թիկնալողի 50 մետրում արծաթե մեդալակիր է դարձել ռումինացի Ռոբերտ-Անդրեյ Գլինտան (24,55), իսկ երրորդ տեղը գրավել է իռլանդացի Շեյն Ռայանը (24,64):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: