11:36  ,  5 օգոստոսի, 2018

«Ռեալը» հաղթեց «Յուվենտուսին», «Բարսելոնան» պարտվեց «Միլանին» 

Ֆուտբոլի Չեմպիոնների միջազգային գավաթում «Բարսելոնան» նվազագույն հաշվով պարտվել է իտալական «Միլանին», իսկ Մադրիդի «Ռեալը» 3:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ: Արքայական ակումբից դուբլի հեղինակ է դարձել իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, իսկ «Միլանի» հաղթական գոլն ավելացված ժամանակում խփել է պորտուգալացի հարձակվող Անդրե Սիլվան: 2 խաղերն էլ կայացել են ԱՄՆ-ում:

Չեմպիոնների միջազգային գավաթ

«Ռեալ» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 3:1

Գարեթ Բեյլ, 39, Մարկո Ասենսիո, 47, 56 – Դանիել Կարվախալ, 12 (ինքնագոլ)

«Միլան» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1:0

Անդրե Սիլվա, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում