16:54  ,  4 օգոստոսի, 2018

Վարազդատ Հարոյանը խաղաժամանակ չստացավ «Կրասնոդարի» դեմ խաղում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» տանը 1:2 հաշվով պարտվեց «Կրասնոդարին»: Հյուրերը տարան կամային հաղթանակ՝ հաղթական գոլը խփելով 89-րդ րոպեին:

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հայտավորվել էր «Ուրալի» պահեստայինների թվում, սակայն խաղադաշտ դուրս չեկավ:

Հիշեցնենք, որ առաջին տուրում «Ուրալը» պարտվել էր «Անժիին», իսկ «Կրասնդոդարը»՝ Կազանի «Ռուբինին»:

Ռուսաստանի առաջնություն, երկրորդ տուր

«Ուրալ» - «Կրասնոդար»՝ 1:2

Էրիկ Բիկֆալվի, 6 – Վիկտոր Կլաեսոն, 48, Պավել Մամաեւ, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում