15:55  ,  4 օգոստոսի, 2018

Միհրան Հարությունյանը մարզումային տեսանյութ է հրապարակել

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը մարզումային տեսանյութ է հրապարակել սոցցանցերում:

29-ամյա մարզիկը պատրաստվում է խառը մենամարտերում (MMA) իր երկրորդ մենամարտին, որը կայանալու է հոկտեմբերին:

Միհրան Հարությունյանը MMA-ում նորամուտը նշել էր այս տարվա մայիսին՝ Ռոստովում կայացած մրցաշարում հաղթելով իրանցի Ալի Յուսեֆիին:

Հիշեցնենք, որ Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը մի քանի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Մոսկվայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English