20:55  +04,  3 օգոստոսի, 2018

Ռոբերտ Կովաչի համար «Բավարիան» «Այնտրախտին» վճարել է 1 միլիոն եվրո  

Մյունխենի «Բավարիան» թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի եղբոր՝ Ռոբերտ Կովաչի տեղափոխության համար մեկ միլիոն եվրո է վճարել Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», գրում է Bild-ը:

Ավելի վաղ Գերմանիայի չեմպիոնն «Այնտրախտին» 2.2 միլիոն եվրո էր փոխանցել Նիկո Կովաչի համար։  

Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Կովաչ եղբայրները միասին աշխատում էին Ֆրանկֆուրտի թիմում եւ այս ամռանը տեղափոխվեցին Մյունխեն։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: